Մատչելիության հղումներ

Իրավիճակն Իրանում այլևս վերահսկելի է. Արաղչի


Ցույցերը՝ Մաշադում, Իրան, հունվարի 10, 2026թ.
Ցույցերը՝ Մաշադում, Իրան, հունվարի 10, 2026թ.

Հունվարի 10-ից ի վեր իրավիճակն Իրանում այլևս ամբողջությամբ վերահսկելի է, այսօր հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Անդրադառնալով վերջին երկու շաբաթներին ծավալվող իրադարձություններին՝ Արաղչին պնդել է, որ իրավիճակը կտրուկ կերպով սրվել է հունվարի 1-ից սկսած, երբ փողոցային բողոքի ակցիաների ընթացքում սկսել են կրակոցներ հնչել։

«Ցուցարարների շրջանում մենք սկսեցինք զինված անձանց նկատել։ Նրանք կրակում էին ոչ միայն անվտանգության ուժերի կամ ոստիկանության, այլև հասարակ քաղաքացիների ուղղությամբ»,-ասել է Արաղչին։

Իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկություններով՝ բողոքի ակցիաների ընթացքում առնվազն 100 ցուցարար է զոհվել։ Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» մոտ կանգնած Tasnim գործակալության տվյալներով՝ վերջին բախումների ընթացքում անվտանգության ուժերի 37 աշխատակից է զոհվել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG