Մատչելիության հղումներ

Իրանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն չափն անցնի. Մոհսեն Ռեզայի

Իրանի նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզայի, արխիվ
Իրանի նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզայի, արխիվ

Իրանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն չափն անցնի բանակցություններում կամ հրադադարի ընթացքում, հայտարարել է Իրանի նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային:

«Յուրաքանչյուր կրակոցի և ագրեսիայի կհետևի պատասխան՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հեղեղի տեսքով», - X-ում գրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարը:

«Պատմության անիվը հետ չի պտտվի, և ագրեսորը արագ կպատժվի… Ոչ բանակցություններում, ոչ էլ հրադադարի գործընթացում մենք թույլ չենք տա Ամերիկային անցնել չափը», - հավելել է Ռեզային։

Այսօր ավելի վաղ Իրանն ու ԱՄՆ-ն հարվածներ են փոխանակել: Դրանից հետո Իրանը հարվածել է Քուվեյթի միջազգային օդանավակայանին և դիվանագիտական առաքելություններին, ինչի հետևանքով կա մեկ զոհ, 63 վիրավոր:

XS
SM
MD
LG