Մատչելիության հղումներ

Խամենեիի խորհրդականը «հրթիռների հեղեղով» է սպառնացել՝ ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում

Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականն այսօր զգուշացրել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի նոր հարվածների մասին, եթե Միացյալ Նահանգները վերսկսի Իրանի վրա հարձակումները։

«Ամեն արձակված կրակոցին և յուրաքանչյուր հարձակմանը պատասխանը կտրվի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հեղեղով», - X-ում գրել է Մոհսեն Ռեզաեին՝ հավելելով, որ «ագրեսորն արագ կպատժվի»։

ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի ընթացքում արդեն առնվազն չորրորդ անգամ հարվածներ են փոխանակել: Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտնել են, որ իրանական հրթիռները գիշերը հարվածել են Բահրեյնին, Քուվեյթին և տարածաշրջանային այլ թիրախների։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ գործողություններն իրականացվել են ի պատասխան Քեշմ կղզու վրա ամերիկյան հարձակման:

XS
SM
MD
LG