Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է լուրջ ջանքեր գործադրել լարվածության թուլացման համար. Օմանի ԱԳՆ

Իրանի և Օմանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչիի և Բադր բին Համադ ալ Բուսաիդիի հանդիպումը Ժնևում, 16-ը փետրվարի, 2026.
Իրանի և Օմանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչիի և Բադր բին Համադ ալ Բուսաիդիի հանդիպումը Ժնևում, 16-ը փետրվարի, 2026.

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ ալ Բուսաիդիին ասել է, որ Թեհրանը բաց է «լարվածությունը թուլացնելու նպատակով ցանկացած լուրջ ջանքերի» համար, ասվում է Օմանի արտգործնախարարության հայտարարությունում։

Արաղչին նաև ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակումները «տարածաշրջանում լարվածության և խուճապի սրման պատճառ են դարձել»։

Օմանը հանդես է եկել որպես միջնորդ Իրանի և Միացյալ Նահանգների միջև վերջերս կայացած միջուկային բանակցություններում, իսկ ալ Բուսաիդին ուրբաթ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

XS
SM
MD
LG