Մատչելիության հղումներ

Իրանը հրթիռներ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի ռազմաբազայի ուղղությամբ. Mehr

Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ, հաղորդում է կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Իրանը երկու միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել բազայի ուղղությամբ, սակայն դրանք չեն խոցել այն։

Իրանական «Մեհրը» նշել է, որ բազայի վրա հարձակումը «նշանակալի քայլ էր ... որը ցույց է տալիս, որ Իրանի հրթիռների հեռահարությունը գերազանցում է թշնամու նախկինում պատկերացրածը»։

AFP-ին հղում անելով Մեծ Բրիտանիայի իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրանը «անհաջող» է գործել Հնդկական օվկիանոսում գտնվող Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համատեղ ռազմաբազան թիրախավորելու հարցում: AFP-ի աղբյուրը հարձակման վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի հայտնել:

XS
SM
MD
LG