Մատչելիության հղումներ

Իրանը հայտնում է՝ ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, եթե Թրամփն իրագործի սպառնալիքները

Իրանն ամբողջությամբ կփակի ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական էներգետիկ օբյեկտները թիրախավորելու իր սպառնալիքներն իրագործի, այս մասին ասված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու համար, հակառակ դեպքում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները կոչնչացվեն:

Հայտարարության մեջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև նշել է, որ ԱՄՆ բաժնետոմսեր ունեցող ընկերությունները «լիովին կոչնչացվեն», եթե Իրանի էներգետիկ օբյեկտները դառնան Վաշինգտոնի թիրախը, իսկ այն երկրների էներգետիկ օբյեկտները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները, կդառնան «օրինական» թիրախներ։


XS
SM
MD
LG