Մատչելիության հղումներ

Իրանում լայնածավալ բողոքի ցույցեր են


Իրանի տարբեր քաղաքներում լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունենում:

Համացանցի ազատության սահմանափակումների մոնիտորինգով զբաղվող Netblocks կազմակերպության տվյալներով Իրանն ավելի քան 12 ժամ է, ինչ անջատված է ինտերնետից։ Netblocks-ի տվյալներով՝ իրանական իշխանությունները համացանցը անջատել են հինգշաբթի երեկոյան՝ թափ հավաքող բողոքի ակցիաների ֆոնին։ Կառույցի տվյալներով ուրբաթ վաղ առավոտյան համացանցը երկրի տարածքում շարունակում էր անջատված մնալ։

Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ Թեհրանի տարբեր հատվածներում ցույցեր են.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին սպառնացել է խիստ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ, եթե նրա իշխանությունները «սկսեն մարդկանց սպանել», ովքեր բողոքի ցույցեր են անցկացնում երկրում, որտեղ տնտեսական ճգնաժամը հանգեցրել է քաղաքացիական անկարգությունների աճի։

«Ես նրանց տեղեկացրել եմ, որ եթե նրանք սկսեն մարդկանց սպանել, ինչը նրանք սովորաբար անում են իրենց անկարգությունների ժամանակ՝ նրանք շատ անկարգություններ են ունենում, եթե նրանք դա անեն, մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք», - ասել է Թրամփը:

Իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների տվյալներով՝ դեկտեմբերի վերջին սկսված ցույցերից ի վեր երեք տասնյակից ավելի զոհեր կան, այդ թվում՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ, ձերբակալվել է ավելի քան 2000 ցուցարար:

Չնայած բիրտ ճնշումներին՝ տասնյակ քաղաքներում և բնակավայրերում իրանցիները շարունակում են ցույցի դուրս գալ՝ ռիալի արժեզրկման, գնաճի ու վատ կառավարման դեմ։

Վերջին տարիներին Իսլամական Հանրապետությունում մի քանի համազգային բողոքի ցույցեր են եղել։ Դրանց մասնակիցները պահանջել են ավելի մեծ սոցիալական ազատություններ և քաղաքական իրավունքներ, ինչպես նաև բողոքել բարձր գնաճի և ջրի սակավության վերաբերյալ։ Իշխանությունները սովորաբար արձագանքել են բիրտ ուժով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG