Մատչելիության հղումներ

Իրանում կախաղան են հանել 30-ամյա տղամարդու

Իրանում իշխանությունները այսօր կախաղան են հանել 30-ամյա մի տղամարդու, որը դատապարտվել էր Իսրայելի օգտին լրտեսության համար։ Սա այդ մեղադրանքով արդեն վեցերորդ մահապատիժն է երկրում փետրվարի վերջից՝ Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմի մեկնարկից ի վեր։

Իրանական դատական համակարգի «Միզան Օնլայն» կայքը 32-ամյա Էհսան Աֆրեշթեհին նկարագրել է որպես «Նեպալում Մոսադի կողմից մարզված լրտես, որը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Իսրայելին՝ գումարի դիմաց»։

Նորվեգիայում գործող երկու իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, սակայն, «տղամարդը հերքել է այդ մեղադրանքները» և պնդել, որ իրեն հեռուստատեսությամբ «պարտադրել են խոստովանական ցուցմունքներ տալ», որոնք կորզվել են կտտանքների միջոցով։

Իրավապաշտպան խմբերը հայտնել են, որ նա ապրել է Թուրքիայում, Իրանի իշխանություններից ստացել է երաշխիքներ, որ կարող է անվտանգ վերադառնալ տուն, բայց ձերբակալվել է ժամանելուն պես։

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմից հետո Իրանի իշխանությունները նաև մահապատժի են ենթարկել 25 տղամարդու՝ բողոքի ցույցերին մասնակցելու, կամ՝ արգելված ընդդիմադիր խմբավորումների հետ կապերի համար։


XS
SM
MD
LG