Մատչելիության հղումներ

Իրանում հերթական մահապատիժն է իրականացվել

Ամեր Ռամեշը
Ամեր Ռամեշը

Իրանը մահապատժի է ենթարկել միջազգային իրավապաշտպանների կողմից քաղաքական բանտարկյալ համարվող 19-ամյա Ամեր Ռամեշին՝ զինված խմբավորման անդամ լինելու մեղադրանքով, հայտնում է իրանական «Միզան» գործակալությունը։

Ըստ իրանական դատական համակարգին մոտ լրատվամիջոցի՝ մահապատիժն այսօր է իրականացվել, մեղադրանքը՝ «Ջայիշ-ուլ-Ադլ» ապստամբ խմբավորմանը և «թշնամական» ճանաչված «Բելուչ» շարժմանը անդամագրվելը, ինչպես նաև ապստամբ գործողություններին մասնակցելը։

Ռամեշը 2024-ի հոկտեմբերին էր ձերբակալվել։

«Ջայիշ-ուլ-Ադլ»-ը զինված խմբավորում է։ Զինյալների զգալի մասը Իրանի բելուչ ազգային փոքրամասնության անդամներ են։ Սուննիական խմբավորման նպատակը շիական Իրանից անկախանալն է։

Տարեսկզբի հակակառավարական բողոքի ակցիաներից հետո Իրանում մահապատիժների աճ է նկատվում։

Իսլամական Հանրապետությունը մահապատիժների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է։


XS
SM
MD
LG