Մատչելիության հղումներ

Հերթական մահապատիժն Իրանում

Առավոտյան ևս մեկ դատապարտյալ մահապատժի է ենթարկվել Իրանում, հայտնում է երկրի արդարադատական համակարգին մոտ Mizan գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ Աբդուլ Ջալիլ Շահբախշը «Անսար ալ-Ֆուրքան» խմբավորման «վերապատրաստված ահաբեկիչ» էր։

Հաղորդվում է, որ նա կալանավորվել էր երկրի Արևելքում իրականացված «հակաահաբեկչական գործողությունների» ժամանակ։ Նա մեղադրվում էր իրավապահ համակարգի դեմ զինված հարձակումների միջոցով ապստամբելու և «Անսար ալ-Ֆուրքան» ապստամբ խմբավորմանը անդամակցելու համար։

Mizan-ի փոխանցմամբ՝ Շահբախշի մեղավորությունն ապացուցվել է նրա հաղորդակցության սարքերում հայտնաբերված գրություններով և ձայնագրություններով։ Բացի այդ, նշվում է, որ Շահբախշը հարցաքննությունների ժամանակ խոստովանել է արարքները։

Տարեսկզբի հակակառավարական բողոքի ակցիաներից հետո Իրանում մահապատիժների աճ է նկատվում։

Վերջին մահապատժի մասին երեկ էր հաղորդվել։

Իսլամական Հանրապետությունը մահապատիժների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է, զիջում է միայն Չինաստանին։



XS
SM
MD
LG