Մատչելիության հղումներ

Իրանում ինտերնետի հասանելիության խնդիր կա. ի՞նչ են պատմում Հայաստան եկող իրանցիները

Իրանցիների մեկ նոր խումբ այսօր երեկոյան անցավ հայ-իրանական սահմանը և Հայաստան հասավ։ Նրանցից մեկը «Ազատությանը» պատմեց, որ այստեղ են գալիս անվտանգություն փնտրելու։

«Շատ հարվածներ կան։ Պարսկական առածմ ասում է՝ ով ուզում է ձմերուկ ուտել, պիտի դիմանա նաև դրա սառնությանը։ Սա հակազդեցություն է, իրականում պատասխան գործողություն։ Այնպես, ինչպես մեր ժողովրդին սպանեցին այնտեղ, փողոցներում, հենց դա էլ պատճառ դարձավ, որ, դե քաղաքականություն է, Ամերիկան սրանց դեմ է, Իսրայելը սրանց դեմ է, խնդիրներ կան, բայց ամեն դեպքում ամեն մարդ իր սրտի հացն է ուտում», - նշեց քաղաքացին:

Հարցին, թե լուծումն ինչպե՞ս է պատկերացնում, նա պատասխանեց՝ ռեժիմի փոփոխություն. «Անպայման կփոխվի, մենք պետք է փոխվենք, ես դրանում համոզված եմ։ Ի վերջո, եթե հաստատվող ռեժիմը լինի աշխարհիկ, դեմոկրատական, ես խնդիր չունեմ»։

Մեկ այլ քաղաքացի էլ փոխանցեց, որ բոլոր իրանցիների վիճակն է վատ:

ԱՄՆ-ն ու Իսրայելը 7-րդ օրն է՝ շարուակում են հարվածել Իրանին, վերջինս պատասխանում է:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.


XS
SM
MD
LG