Մատչելիության հղումներ

Իրանում 202 երեխա է սպանվել, վնասվել է ավելի քան 150 բուժհաստատություն

Իրան - Մինաբում օրիորդաց դպրոցին հասցված հարվածից զոհված երեխաների հուղարկավորությունը, 3-ը մարտի, 2026թ.
Իրան - Մինաբում օրիորդաց դպրոցին հասցված հարվածից զոհված երեխաների հուղարկավորությունը, 3-ը մարտի, 2026թ.

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 202 երեխա, որոնցից 12-ը՝ հինգ տարեկանից ցածր։ Զոհվել է նաև 223 կին, նրանցից երեքը հղի են եղել։

Բացի այդ, ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով երկրում վնասվել է առնվազն 153 առողջապահական հաստատություն, որոնցից 56-ը առողջապահական համալիր ծառայությունների կենտրոններ են, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

Բժշկական համալսարանները նույնպես տուժել են։ «Քերմանշահի համալսարանն ամենաշատ վնասն է կրել՝ 42 վնասված մասնաշենքով, որին հաջորդում է Սպահանը՝ 19 մասնաշենքով», - նշում է գործակալությունը։

«Ցավոք, այս միջադեպերի հետևանքով զոհվել է 10 մարդ, իսկ 248 մարդ բուժօգնություն է ստացել և դուրս է գրվել», - հաղորդում է Tasnim-ը։


XS
SM
MD
LG