Մատչելիության հղումներ

Իրանն ամրապնդել է վերահսկողությունը էներգակիրների մատակարարման հարցում. «Ռոյթերզ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարծում, թե Չինաստանի օգնության կարիքը կզգացվի Իրանում պատերազմը դադարեցնելու և Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու համար։

Այսօր՝ Պեկին ժամանելուց առաջ, Թրամփը նվազեցրել է Չինաստանի դերը հակամարտության կարգավորման գործում. «Մենք կհաղթենք՝ խաղաղ ճանապարհով կամ այլ կերպ», - լրագրողներին ասել է նա։

Իրանը, կարծես, վերջին օրերին ամրապնդել է իր վերահսկողությունը աշխարհին` էներգակիրների մատակարարման հարցում առանցքային նեղուցի նկատմամբ, համաձայնագրեր կնքելով Իրաքի և Պակիստանի հետ, հաղորդում է «Ռոյթերզը», հղում անելով իր աղբյուրներին։

«Այս պատերազմի ավարտից հետո նահանջ չի լինի», - ըստ ISNA-ի, ասել է զինված ուժերի խոսնակը։ Կողմերի միջև բանակցություններն առայժմ էական արդյունք չեն տվել։

Վաշինգտոնը կոչ է արել Թեհրանին դադարեցնել միջուկային ծրագիրը և վերացնել նեղուցի վրա վերահսկողությունը, մինչդեռ Իրանը պահանջում է փոխհատուցել փետրվարի վերջին սկսված պատերազմի բնասները, վերացնել ԱՄՆ շրջափակումը և դադարեցնել մարտերը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, որտեղ Իսրայելը պայքարում է Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ»-ի դեմ։

Նախագահ Թրամփը «անպետք աղբ» է որակել Թեհրանի այդ դիրքորոշումները։


XS
SM
MD
LG