Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է Իսրայելը հրթիռակոծում Լիբանանը

Բեյրութ, Լիբանան, մարտի 18, 2026թ.
Բեյրութ, Լիբանան, մարտի 18, 2026թ.

Իսրայելի հարվածներից Լիբանանում առնվազն 900 մարդ է զոհվել, 111-ը երեխաներ են: Մեկ միլիոն մարդ տեղահանվել է:

2023-ի հոկտեմբերի 7-ից հետո, երբ պաղեստինյան «Համասը», որ ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված Արևմուտքի կողմից, հարձակվեց Իսրայելի վրա, նրանց աջակցող մեկ այլ զինված խմբավորում՝ լիբանանյան «Հեզբոլան», որ ևս ահաբեկչական է ճանաչվել, միացավ Իսրայելի դեմ կռվին:

Մեկ տարվա պատերազմից հետո 2024-ի նոյեմբերին հրադադար կնքվեց, որը մեծամասամբ չպահպանվեց: Այդ հրադադարից հետո ու մինչև այս մարտերն ու 2026-ի մարտ ամիսը առնվազն 100 խաղաղ բնակիչ է սպանվել Լիբանանում:

Իսկ այս մարտին իսրայելա-ամերիկյան ուժերը սպանեցին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենենիին:

«Հեզբոլան», որի հովանավորն Իրանն է, միացավ նաև այս կռվին՝ հրթիռակոծելով Իսրայելի հարավը: Իսրայելը կատաղի պատասխաններ տվեց Լիբանանում տեղակայված զինյալներին:

Մանրամասները՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG