Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն որոշել է անմիջական չմասնակցել խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է անմիջական չմասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին, նշվում է կուսակցության տարածած հայտարարությունում։

Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը ՀՀԿ-ն կներկայացնի ապրիլի 4-ին կայանալիք կուսակցության 18-րդ համագումարում։


XS
SM
MD
LG