Մատչելիության հղումներ

ՀՀ-ն խորհրդարանական ընտրությունները դիտարկելու հրավեր է ուղարկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին

Հայաստանը առաջիկա խորհրդարանական ընտրությունները դիտարկելու հրավեր է ուղարկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նամակն ուղարկվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։

«ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության ոգով», - ըստ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հաղորդագրության, նշված է նամակում։

XS
SM
MD
LG