Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Մակրոնի և Ալիևի միջև

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Փարիզ,հուլիս, 2026թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Փարիզ,հուլիս, 2026թ.

Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ընդգծել այդ գործընթացի շարունակական առաջմղման կարևորությունը։ X-ում արած գրառմամբ Էմանյուել Մակրոնը նաև հայտնել է, որ անդրադարձել են տարածաշրջանային հարցերին և երկկողմ հարաբերություններին:

Իլհամ Ալիևը, իր հերթին, X-ում հայտնել է միայն, թե քննարկել են Ադրբեջան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և տարածաշրջային ու համաշխարհային զարգացումները:

Այս ամսվա սկզբին Ֆրանսիայի նախագահը Երևանում լրագրողներին ասել էր, թե պատրաստվում է Ալիևի հետ քննարկել Բաքվում պահվող հայ գերիների հարցը:

Կողմերի գրառումներում հայ գերիներին անդրադարձ չկա:

XS
SM
MD
LG