Մատչելիության հղումներ

Հայաստանը քննարկում է նաև Իջևանն Ադրբեջանի երկաթուղուն միացնելու հարցը. վարչապետ

Հայաստանի երկաթուղին, արխիվ
Հայաստանի երկաթուղին, արխիվ

Հայաստանը քննարկում է նաև Իջևանն Ադրբեջանի երկաթուղուն միացնելու հարցը, Կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ընթացքում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ապաշրջափակման համատեքստում գործնականում չկա այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի, որի բացման կամ վերաբացման հարցը չքննարկվի», - ասաց վարչապետը։

Փաշինյանը միևնույն ժամանակ հայտնեց, որ սողանքների հետևանքով երկաթուղու Հաղարծնի հատվածը «ընդհատված» է։ Ըստ վարչապետի, սակայն, դա լուծելի խնդիր է։

«Եթե այդ երկաթուղին բեռնվածության պոտենցիալ ի ցույց դնի, շահութաբերության հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ [խմբ. - վերագործարկումը]», - ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց նաև, թե ուսումնասիրությունների համաձայն՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ամենակարճ ճանապարհը հենց Իջևանով է։



XS
SM
MD
LG