Մատչելիության հղումներ

Հայաստանը և ևս 50 երկիր ՄԱԿ-ում ձեռնպահ են քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին

Հայաստանը և ևս 50 երկիր ՄԱԿ-ում ձեռնպահ են քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X հարթակում շնորհակալություն է հայտնել այն 107 երկրներին, որոնք աջակցել են Կիևին։


«Ես երախտապարտ եմ այն 107 երկրներին, որոնք այսօր կյանքի պաշտպանության հարցում Ուկրաինայի կողքին կանգնեցին ՄԱԿ-ում։ Գլխավոր ասամբլեան ընդունեց մեր բանաձևը՝ աջակցելով կայուն խաղաղությանը, հստակ կոչերով ամբողջական հրադադարի և մեր մարդկանց վերադարձի վերաբերյալ։ Սրանք ճիշտ և անհրաժեշտ քայլեր են։ Եվ մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել խաղաղության հասնելու ուղղությամբ մեր գործընկերների հետ միասին»,- գրել է Զելենսկին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան ընդունել է «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» բանաձևը, որը կոչ է անում «արդար և կայուն խաղաղության» Ուկրաինայում՝ միաժամանակ մերժելով ԱՄՆ-ի կողմից վերջին պահին ներկայացված առաջարկը՝ նախագծի տեքստից ջնջելու երկու կարևոր պարբերություն, որոնք վերաբերում էին երկրի «ինքնիշխանությանը» և «տարածքային ամբողջականությանը»։

Հայաստանից բացի, բանաձևին ձեռնապահ քվեարկած երկրների թվում են Չինաստանը, Հունգարիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան։

XS
SM
MD
LG