Ուկրաինացի բանակցողները վաղը՝ փետրվարի 26-ին, կհանդիպեն ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկրի հետպատերազմյան վերականգնման հարցերը, այսպես կոչված «բարգավաճման փաթեթը»։ Այս մասին տեղեկացրել է նախագահ Զելենսկին WhatsApp-ում կազմակերպված մեդիա-զրույցի ընթացքում։
Զելենսկին հայտարարել է, որ կողմերը կքննարկեն նաև եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որին Ռուսաստանը ևս կմասնակցի։
Կիևը հույս ունի, որ այդ հանդիպումը տեղի կունենա մարտի սկզբին։