Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորումում»:

Նա, խոսելով տարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին, կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծել դրա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքը, ինչպես նաև ապաշրջափակումը:

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին, ասել էր, որ սկսվել է խաղաղության օրակարգը Հայաստանի հետ: Որպես խաղաղության պտուղներ նա նշել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները:

Չնայած նման հայտարարություններին՝ հայտնի չէ, թե երբ երկու հարևան պետությունները կստորագրեն խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը: Բաքուն ՀՀ Սահմանադրությունը փոխելու պարտադիր պահանջ է դնում:


XS
SM
MD
LG