Այսօր լրացավ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 36 տարին:
Հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ օրվա կապակցությամբ ուղերձ չի հղել՝ առաջին անգամ վերջին հինգ տարիներին:
Արդեն հայտնի է, որ Անկախության հռչակագրին հղումը չի լինելու նոր Սահմանադրության նախագծում:
Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին և պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից: