Մատչելիության հղումներ

Հակակառավարական ցույցերի ֆոնին՝ Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին


Իրանում մոլեգնող հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ աջակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին.

«Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին», - այս մասին X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ևս մեկ նախազգուշացրել է Իրանին. «Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել»։

«Ես պարզապես հույս ունեմ, որ Իրանում ցուցարարները անվտանգ կլինեն, քանի որ դա այժմ շատ վտանգավոր վայր է», - հավելել է Թրամփը:

Իրանի գերագույն առաջնորդը Թրամփին կոչ է արել զբաղվել ԱՄՆ ներքին խնդիրներով, «եթե կարող է»: Երեկ հեռարձակված ելույթում այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանց առաջ, «ովքեր զբաղվում են ավերածություններով», վնասում են հանրային սեփականությունը՝ փորձելով հաճոյանալ ԱՄՆ նախագահին: Խամենեին զգուշացրել է՝ Իրանը չի հանդուրժի նրանց, ովքեր որպես «օտարերկրացիների վարձկաններ» են գործում:

Թեհրանում և Իրանի բազմաթիվ այլ քաղաքներում հակակառավարական զանգվածային ցույցերը շարունակվում են: Երկրում անջատվել է ինտերնետը: Դա հաստատել է նաև ինտերնետի ազատության հարցերով զբաղվող Netblocks խումբը:

Իրանի իրավապաշտպան HRANA խումբը նախօրեին հայտարարել է, որ դեկտեմբերի 28-ին սկսված ցույցերից ի վեր գրանցվել է առնվազն 62 մահվան դեպք, այդ թվում՝ 14 անվտանգության աշխատակից և 48 ցուցարար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG