Մատչելիության հղումներ

Գյանջայում մեկնարկել է Ստեփանակերտի բնակիչ Ավանեսյանի դատավարությունը

Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների գծով դատարանում այսօր մեկնարկել է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի դատավարությունը, հաղորդում է APA գործակալությունը։

Ավանեսյանը ձերբակալվել էր այս տարվա սեպտեմբերին։ Ադրբեջանցի իրավապահների պնդմամբ՝ 2023-ին Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած 58-ամյա Ավանեսյանը սեպտեմբերի 14-ին իբր փորձել էր քաղաքի կենտրոնում «ահաբեկչական գործողություն իրականացնել», ինչի արդյունքում ոստիկաններ էին վիրավորվել։

Միջադեպը տեղի էր ունեցել այն պահին, երբ Ստեփանակերտում էր գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


​
XS
SM
MD
LG