Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգներին միացման հարցը լուծելու դեպքում կասկած չկա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անունը կգրի համաշխարհային պատմության էջերում, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Վերանալով այն հարցից՝ լավ է դա, թե վատ, համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, թե ոչ, կան միջազգային փորձագետներ, որոնք պնդում են, որ այս քայլով Թրամփը մուտք է գործելու ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային պատմություն։ Այդ փորձագետների հետ չհամաձայնել շատ դժվար է»,- ընդգծել է Պեսկովը։
Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Դանիան ոչինչ չի կարողացել անել Գրենլանդիայից «ռուսական սպառնալիքը» վերացնելու համար, չնայած ՆԱՏՕ-ն 20 տարի պնդում է, որ դա պետք է արվի:
Նա շեշտել է՝ «հիմա ժամանակն է, և դա արվելու է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ