Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պնդմամբ՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների գլխավոր թեման այս պահին Կիևի կողմից տարածքային զիջումների հարցն է։ Այս մասին Մերցը խոսել է այսօր Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Երեկ Էմանյուել Մակրոնը, Քիր Սթարմերը և ես շատ մանրակրկիտ քննարկում ունեցանք նախագահ Թրամփի հետ։ Մենք առաջարկեցինք, որ խաղաղության պլանը ամերիկացիների հետ միասին ավարտուն տեսքի բերվի գալիք հանսգտյան օրերին։ Կա մի առաջարկ, որի մասին Թրամփը դեռ տեղյակ չէր։ Այս պահին գլխավոր հարցը հետևյալն է՝ ի՞նչ տարածքային զիջումների է պատրաստ գնալ Ուկրաինան», - նշել է Մերցը՝ հավելելով, որ դա, սակայն, այն հարցն է, որի պատասխանը պետք է տան Ուկրաինայի նախագահն ու ժողովուրդը: