Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի ջանքերը, հայտնում է Reuters-ը։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Թրամփը ասել է, որ նրանք կոչ է արել ԱՄՆ ներկայացուցիչներին ուղարկել Եվրոպայում Զելենսկու հետ շաբաթավերջին կայանալիք հանդիպմանը՝ հետագա քայլերը քննարկելու համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ 40 րոպեանոց քննարկում է ունեցել Թրամփի և եվրոպացի գործընկերների հետ՝ պարզելու, թե ինչպես առաջ շարժվել «այս թեմայի շուրջ, որը վերաբերում է մեզ բոլորիս»։
Այսպես կոչված E3 երկրների առանձին հայտարարություններում նշվում էր, որ առաջնորդները ողջունել են Թրամփի վարչակազմի միջնորդական ջանքերը՝ Ուկրաինայում ամուր և տևական խաղաղություն հաստատելու համար։