Մատչելիության հղումներ

Սաարը քննադատել է Գերմանիայի դեսպանին Իսրայելի հանդեպ «համակրանքի պակասի» համար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կտրուկ է արձագանքել Իսրայելում Գերմանիայի դեսպան Ստեֆան Զայբերտի սոցիալական ցանցում արված գրառմանը՝ մեղադրելով նրան Իսրայելի հանդեպ համակրանքի պակասի մեջ։

Զայբերտը X-ում գրել էր, որ «վրդովմունքի և տխրության» օր է՝ հիշատակելով՝ իսրայելցի ֆերմեր է սպանվել «Հեզբոլա»-ի հարձակման հետևանքով և հարյուրավոր վիրավորներ կան՝ իրանական հրթիռների պատճառով։ Սակայն գրառման մեջ նաև ընդգծել է՝ կա «զուգահեռ իրականություն»՝ «բնակիչների կոտորածը պաղեստինյան գյուղերում»։

«Դեսպան Զայբերտին շատ դժվար է դատապարտել իսրայելցիների դեմ հարձակումները՝ առանց պաղեստինցիներին հիշատակելու։ Լավ է, որ նոր դեսպան կգա շուտով, որ կամրապնդի Իսրայելի և Գերմանիայի հարաբերությունները», - գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։

Անցյալ ամիս Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամսդորֆը հաստատել էր, որ իրեն առաջարկել են փոխարինել Զայբերտին՝ առանց ժամկետներ նշելու։ Այդուհանդերձ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի հաստատել այս փոփոխությունը։



XS
SM
MD
LG