«Տարեսկզբից ռուսական բանակը Ուկրաինայում 1700 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել», - այսօր հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Միայն մարտ-ապրիլ ամիսներին ռուսական զորքերին հաջողվել է վերահսկողություն հաստատել 34 բնակավայրերի կամ 700 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ», - հայտարարել է ռուսաստանցի զինվորականը։
Գերասիմովի խոսքով՝ այս պահին Ուկրաինայի արևելքում գործող ռուսական զորքերի հարձակումը շարունակվում է, «բոլոր ուղղություններով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ