Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, ով նախօրեին մեկնել է ԱՄՆ, դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ բանակցությունները։
Սվիրիդենկոն Reuters-ին ասել է, որ Բեսենթի հետ հանդիպումն օգտագործել է Ուկրաինայի դիրքորոշումը հաստատելու համար, որ ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չպետք է թուլացվեն, չեղյալ հայտարարվեն կամ սառեցվեն:
Իրանում պատերազմի հետևանքով առաջացած մատակարարումների պակասը լրացնելու համար Վաշինգտոնը ժամանակավորապես չեղարկել էր ռուսական նավթի դեմ սահմնաված որոշ պատժամիջոցներ։ Դրանք, սակայն, կրկին ուժի մեջ են մտել։
«Կարծում եմ՝ նախարար Բեսենթը կանգնած է Ուկրաինայի կողքին», - ԱՄՆ կատարած այցի ընթացքում ասել է Սվիրիդենկոն՝ շարունակելով․ - «Շատ բարեկամական զրույց էր, և նա շատ աջակցող մոտեցում ուներ։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների մեր բոլոր գործընկերները․․․շատ լավ հասկանում են, որ պատժամիջոցների շրջանցման կանխումը, ինչպես նաև պատժամիջոցների խստացումը չափազանց կարևոր միջոց է՝ Ռուսաստանին թուլացնելու համար»։