Մատչելիության հղումներ

G7-ի առաջնորդները համաձայնել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ

G7 երկրների առաջնորդներն այսօր հայտարարել են, որ միասնական են Ուկրաինային աջակցելու համար, այդ թվում՝ նրա տարածքային ամբողջականությանը, և համաձայնել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ:

«Այս համատեքստում մենք կխստացնենք մեր պատժամիջոցները (Ռուսաստանի նկատմամբ), այդ թվում՝ նավթի և գազի ոլորտներում», - ասվում է առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։

Առաջնորդները, որոնք հանդիպում են Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում, ողջունել են նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը և նշել են, որ պատրաստ են նպաստել դրա իրականացմանը։

Նրանք հավելել են, որ ջանքեր կձեռնարկեն՝ էներգամատակարարման ուղիները դիվերսիֆիկացնելու, Հորմուզի նեղուցից կախվածությունը նվազեցնելու և էներգիայի պաշարներն ավելացնելու համար։

XS
SM
MD
LG