Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Իրանի ղեկավարներն այժմ ռացիոնալ մարդիկ են»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի արևելքում գտնվող Էվիան քաղաքում, G7 գագաթնաժողովի մեկնարկին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի արևելքում գտնվող Էվիան քաղաքում, G7 գագաթնաժողովի մեկնարկին։

«Իրանի ղեկավարներն այժմ ռացիոնալ մարդիկ են»,- այսօր Էվիանում մեկնարկած «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնությունները «արդար բնույթ ունեն»։

Այսօրվա իր ելույթում Թրամփը քննադատել է նաև Իսրայելի ղեկավարությանը՝ նշելով, որ «Լիբանանի հարցում վարչապետ Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերի»։

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ իր կարծիքով Իսրայելն ընդհանրապես չպետք է զբաղվի Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժման դեմ պայքարով։

«Լավ կլիներ, որ Իսրայելի փոխարեն այդ հարցով Սիրիան զբաղվեր»,- նշել է Թրամփը։

XS
SM
MD
LG