Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ազատ կարձակվի բանտից


Դատարանը ազատ է արձակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով հինգ տարվա կալանքի էր դատապարտվել՝ քարոզարշավի ընթացքում Լիբիայից անօրինական միջոցներ ներգրավելու համար։

Փարիզի դատարանի որոշմամբ, 70-ամյա պահպանողական առաջնորդը կմնա ազատության մեջ, քանի դեռ վերաքննիչը չի ավարտել նրա ներկայացրած բողոքի քննությունը։

Սարկոզին, որ բանտում էր գտնվում իր թիկնապահների հետ, այսօր ինքն էր դիմել դատարանին ազատ արձակման խնդրանքով։ Նա 20-օրյա բանտարկությունը որակել էր որպես «մղձավանջ», պնդել, թե առաջադրված մեղադրանքը չի ընդունում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG