Մատչելիության հղումներ

«Սա առողջապահական համակարգի սև ուրբաթը չէ». Նիկոլ Փաշինյան


«Ես գալիս եմ այն համոզմունքին, որ իդեալի ձգտումը մեզ բերում է անգործության, տանում է փակուղի, գցում է միֆերի մեջ»,- կառավարության՝ տարվա վերջին նիստում հայտարարեց վարչապետը՝ անդրադառնալով հունվարից ուժի մեջ մտող առողջական համընդհանուր ապահովագրությանը ։

«Հասկացանք, որ երբեք էլ պատրաստ չենք լինելու, մենք ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, որ ունենանք «Մերսեդես S600, սենց անենք ու համակարգը սկսի, բայց «Մերսեդես S600»-ի մակարդակի մի բան կառուցելու համար պիտի գոնե մի «Զապորոժեց» կառուցելու փորձ ունենանք, չի կարա, տենց չի լինում, որ միանգամից էդ կետից սկսենք», - հավելել է վարչապետը։

Փաշինյանը նաև խնդրեց՝ 2026թ-ի հունվարի մեկից հիվանդանոցները չգրոհել։ «Սիրելի 1 միլիոն 600 հազար քաղաքացիներ, խնդրում ենք հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Սա առողջապահական համակարգի սև ուրբաթը չէ։ Ոչ բժշկական հաստատություններն են փախնելու, ոչ էլ կառավարությունը»,-ասաց վարչապետը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG