Մատչելիության հղումներ

Ֆիդանը Ռյուտեի հետ քննարկել է Սև ծովի անվտանգությունը


Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ այսօր քննարկել է Սև ծովի անվտանգությունը՝ Ռուսաստանի հետ կապված տանկերների վրա վերջին օրերին տեղի ունեցած հարձակումներից հետո։

Անկարան, որը Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմում պահպանում է հարաբերությունները երկու կողմերի հետ, դատապարտել է հարձակումները, որոնցից մի քանիսի պատասխանատվությունը ստանձնել է Ուկրաինան։

Կիևը, միաժամանակ, պնդում է, թե որևէ կապ չունի երեկ Թուրքիայի ափերի մոտ տեղի ունեցած հարձակման համար, որի թիրախում էր հայտնվել ռուսական դրոշի ներքո նավարկող՝ ձեթով բեռնված տանկերներից մեկը։

Թուրքիան անընդունելի է անվանել նավագնացության վրա հարձակումները և զգուշացրել է «բոլոր կողմերին»՝ դադարեցնել դրանք: Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը Reuters-ին փոխանցել է, թե այս կոչը հատկապես վերաբերում է Ուկրաինայի իշխանություններին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG