Եվրախորհրդարանի նախագահը այսօր Երևանում անցկացվող հավաքում հարկ է համարել արձագանքել Ադրբեջանի նախագահին, որը մինչ այդ քննադատել էր եվրոպական կառույցներին՝ «հայամետ ու սադրիչ բանաձևերի համար»։
«ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումը, որը որդեգրում ենք»,-հայտարարեց Ռոբերտա Մեցոլան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ