Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն հակաքայլերի է դիմում

Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը այսօր կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Բաքուն խստորեն դատապարտել է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևի «անհիմն և կողմնակալ դրույթները», և դեսպանին ներկայացվել է բողոքի նոտա»։

Նախօրեին Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշվել է դադարեցնել Միլի մեջլիսի կապերը Եվրախորհրդարնի հետ։


XS
SM
MD
LG