Մատչելիության հղումներ

Երկու հրշեջ ուղղաթիռի բախում Հունաստանում՝ անտառային հրդեհների ֆոնին

Հունաստան - Հրշեջ ուղղաթիռից փորձում են մարել անտառային հրդեհը, 2-ը օգոստոսի, 2026թ.
Հունաստան - Հրշեջ ուղղաթիռից փորձում են մարել անտառային հրդեհը, 2-ը օգոստոսի, 2026թ.

Հունաստանում երկու հրշեջ ուղղաթիռներ են բախվել՝ մայրաքաղաք Աթենքից հյուսիս-արևմուտք ավելի քան 100 տուն ավերած խոշոր հրդեհը մարելու գործողությունների ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի հրշեջ ծառայությանը։

Վթարը տեղի է ունեցել Աթենքից արևմուտք Ատտիկա շրջանի Փսաթա տարածքում։

Ուղղաթիռներից մեկի անձնակազմը հայտնաբերվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պաշտոնյաների խոսքով՝ շտապօգնության մեքենաները մեկնում են դեպքի վայր՝ նրանց դուրս տեղափոխելու համար։

Ինչ վերաբերում է երկրորդ ուղղաթիռին, հաղորդվում է, որ այն հայտնաբերվել է, որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։

Ռեկորդային տապի և սակավ տեղումների ֆոնին՝ ամռան ընթացքում Եվրոպայում բազմաթիվ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ֆրանսիայում հազարից ավելի մարդ է մահացել, հազարավորները՝ տարհանվել։

Ֆրանսիայում և Իսպանիայում ավերիչ հրդեհները վերջին օրերին թուլանալու նշաններ են ցույց տվել, սակայն փոխարենը Հունաստանում հարաբերական անդորրից հետո մի քանի անտառային հրդեհ է բռնկվել:

Հուլիսի 30-ին հաղորդվել էր հրդեհների հետևանքով Հունաստանում երեք հրշեջի մահվան մասին։


XS
SM
MD
LG