Մատչելիության հղումներ

Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով երեք հրշեջ է զոհվել, Կրետեից տարհանվել է 31 մարդ

Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով երեք հրշեջ է զոհվել։ Նրանցից երկուսը մահացել են Կրետե կղզում՝ Ռեթիմնոյի շրջանի Կրիա Վրիսի գյուղի մոտ, երբ հայտնվել են կրակի երկու օջախների միջև։ Եվս մեկ հրշեջ զոհվել է Պելոպոնեսում բռնկված առանձին հրդեհի ժամանակ։

Հրդեհի պատճառով Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը Կրետեի Ռեթիմնոյի շրջանի Ագիոս Պավլոս բնակավայրի ափից տարհանել է 31 մարդու։

Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ ուժեղ քամու հետևանքով հրդեհը արագ տարածվել է, ինչի պատճառով տարհանվել են նաև Կրիա Վրիսիի և հարակից մի շարք գյուղերի բնակիչներն ու զբոսաշրջիկները։

Հունաստանը վերջին օրերին հրդեհներից տուժած միակ եվրոպական երկիրը չէ։ Շոգի և ուժեղ քամիների պատճառով խոշոր հրդեհներ են բռնկվել նաև Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում և Պորտուգալիայում։Հրշեջ ծառայությունները շարունակում են պայքարել կրակի բազմաթիվ օջախների դեմ, որոնց տարածմանը նպաստում են շոգ եղանակն ու ուժեղ քամիները։


XS
SM
MD
LG