Իրանի դաշնակից Եմենի հութիները 24 ժամվա ընթացքում երկրորդ հրթիռային համազարկն են արձակել Իսրայելի ուղղությամբ:
ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված հութիների խմբավորումը մինչև այժմ խուսափում էր պատերազմի մեջ մտնելուց, սակայն մարտի 28-ին նրանք հայտարարեցին առաջին հարվածի մասին:
Նրանց ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ խմբավորումը Իսրայելի մի քանի կենսական և ռազմական օբյեկտներ է թիրախավորել:
Իսրայելցի զինվորականները հաստատել են, որ հրթիռ է արձակվել Եմենից, և որ այն որսացել են նախքան Իսրայելի տարածք հասնելը: