Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ավելի վճռականորեն ցուցադրել իր ուժը, քանի որ այլևս չի կարող լիովին ապավինել «կանոնների վրա հիմնված» համակարգին՝ սպառնալիքներին դիմակայելու համար։ Այսօր այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ ԵՄ-ն կկատարի Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները՝ ընդգծելով, որ միությունը կկանգնի Ուկրաինայի կողքին «անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում աշխարհի այլ վայրերում»։
«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս սարսափն ու արյունահեղությունը ավարտվեն։ Եվ ոչ ոք խաղաղություն այնքան չի ցանկանում, որքան Ուկրաինայի ժողովուրդը։ Բայց պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ ապագա հակամարտությունների սերմեր չցանվեն», - ասել է նա:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նաև խոստացել է առաջ մղել Կիևին տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկը։