Ուկրաինան մի քանի օրվա ընթացքում կավարտի Եվրամիությանը անդամակցության գործընթացի շուրջ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները, երկուշաբթի հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին կրկին կոչ է արել ԵՄ գործընկերներին համաձայնել Ուկրաինայի անդամակցության հստակ ժամկետի շուրջ՝ նշելով, որ դա կարևոր երաշխիք կլինի երկրի ապագա անվտանգության համար այն պայմաններում, երբ Կիևը Մոսկվայի հետ բանակցում է պատերազմը ավարտելու շուրջ։
«Մենք պատրաստ ենք, բայց Եվրոպական միության ոչ բոլոր ղեկավարներն են պատրաստ... Ես նկատի ունեմ՝ ոչ բոլորը պատրաստ են Ուկրաինային տալ այս հնարավորությունը», - լրագրողներին ասել է նա։