Վարչական դատարանը՝ դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ, ուրբաթ օրը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության, փոխանցում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Գործը, ըստ փաստաբանի, վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի (Տեր Թադե) կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։
«Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները», - գրում է փաստաբանը:
Վարչական դատարանը, ըստ Զոհրաբյանի, արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք և կատարել օրենքով նախատեսված գործողությունները; առանց դեպքի վայր այցելելու և օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել, թե ներխուժում կա, թե չկա; եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն։
«Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը», - Ֆեյսբուքում գրում է Արա Զոհրաբյանը:Դատարա