Չինաստանը հրթիռներ է արձակել, տասնյակ կործանիչներ ու ռազմածովային նավեր տեղակայել Թայվանի շուրջ՝ արդեն երկրորդ օրը շարունակվող զորավարժությունների ընթացքում, որոնք Թայպեյը «խիստ սադրիչ և անխոհեմ» է որակում:
Երկօրյա վարժանքներից առաջ Թայվանի անվտանգության հիմնական աջակից Միացյալ Նահանգները հաստատել էր Թայպեյին ռեկորդային՝ 11.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքը։ Այսօր, ի պատասխան, Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե Պեկինը «հուժկու կերպով կհակազդի» ամերիկյան զենքի խոշորածավալ վաճառքին՝ հավելելով, որ Թայվանի և Չինաստանի միավորմանը խոչընդոտելու ցանկացած փորձ «դատապարտված է ձախողման»։
Թայվանի նախագահն իր հերթին պնդել է, թե Պեկինը «դիտավորյալ խաթարում է տարածաշրջանային կայունությունը»։
«Սա բացահայտ սադրանք է», - գրել է նա Ֆեյսբուքում՝ հավելելով, որ Թայպեյը չի սրի իրավիճակը։