Այսօր մեկնարկում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եռօրյա այցը Վաշինգտոն:
Reuters-ի փոխանցմամբ՝ վերջին երեք տարում ԱՄՆ առաջին այցը կատարող Չինաստանի նախագահին և նրա տիկնոջը Մերիլենդի ռազմակայանում կողջունի նախագահ Դոնալդ Թրամփը:
Լրատվական գործակալությունը նշում է, որ նախատեսվում են շքեղ ընդունելություն և հանդիսություններ՝ մասնավորապես առևտրի, տեխնոլոգիաների և Իրանի հարցերում երկու գերտերությունների միջև լարվածության ֆոնին:
Ըստ վերլուծաբանների՝ գագաթնաժողովը նպատակ է հետապնդում կայունություն ուրվագծել աշխարհի խոշորագույն արտադրողի և խոշորագույն սպառողի միջև: Այդուհանդերձ, մեծ չեն ակնկալիքները, թե այցը ճեղքում կարձանագրի երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրների հաղթահարման գործում:
Վաղը կայանալիք բանակցություններում կարող են համաձայնություններ ձեռք բերվել որոշակի ոլորտներում մաքսատուրքերի նվազեցման, թմրամիջոցների թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության և զինված ուժերի միջև երկխոսության ընդլայնման շուրջ:
Սպասվում է, որ Թրամփը հետամուտ կլինի Չինաստանում կալանավորած ամերիկացիների և այլոց ազատ արձակմանը:
Կողմերը կարող են բանակցել նաև արհեստական բանականության շուրջ՝ ոլորտ, որտեղ մրցակցում են, սակայն միաժամանակ գիտակցում են աճող վտանգները:
Այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահն էր այցելել Չինաստան: