Մատչելիության հղումներ

Բուլղարիան՝ «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող

Բուլղարիան ներկայացնող Դարան վեր է բարձրացնում հաղթական գավաթը, «Եվրատեսիլ 2026», Վիեննա, 17-ը մայիսի
Բուլղարիան ներկայացնող Դարան վեր է բարձրացնում հաղթական գավաթը, «Եվրատեսիլ 2026», Վիեննա, 17-ը մայիսի

Բուլղարիայի պատվիրակ Դարան հաղթեց երեկ Վիեննայում կայացած «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում՝ ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հավաքելով 516 միավոր։

Բուլղարիան 15-րդ անգամ էր մասնակցում միջազգային մրցույթին։

343 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իսրայելի ներկայացուցիչ Նոամ Բետանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց ռումինացի Ալեքսանդրա Կապիտանեսկուն՝ 296 միավորով։

Վերջին՝ 25-րդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն էր, որը 1 միավոր վաստակեց։

Հայաստանի պատվիրակ Սիմոնը մայիսի 14-ին կայացած կիսաեզրափակչի լավագույն տասնյակում չէր հայտնվել և դուրս էր մնացել մեծ եզրափակչից։

«Եվրատեսիլ»-ն արդեն հրապարակել է կիսաեզրափակիչների մանրամասն արդյունքները։ Երկրորդ կիսաեզրափակչի 15 մրցակցի շարքում Հայաստանը 49 միավորով զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը՝ 30 միավոր ստանալով ազգային ժյուրիներից, 19 միավոր՝ հեռուստադիտողներից։

2018-ից ի վեր սա եվրատեսիլյան առաջին եզրափակիչն էր, որին մասնակցելու ուղեգիր հարավկովկասյան որևէ պետություն չէր ստացել։

70-րդ «Եվրատեսիլ»-ին 35 պետություն էր մասնակցում, ինչը պակաս է նախորդ տարիների մասնակիցների թվից։ Իսլանդիան, Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները և Սլովենիան հրաժարվել են մասնակցել՝ Իսրայելի ներգրավման պատճառով։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG