Նախօրեին կայացել է 70-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ 15 երկրից 10-ն անցել է եզրափակիչ փուլ։
Եզրափակչի ուղեգիր ստացան Մոլդովան, Շվեդիան, Խորվաթիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Բելգիան, Լիտվան, Լեհաստանը և Սերբիան, մինչդեռ հարևան Վրաստանը, Պորտուգալիան, Մոնտենեգրոն, Էստոնիան և Սան Մարինոն դուրս մնացին պայքարից։
Հայաստանի պատվիրակ Սիմոնը ելույթ կունենա վաղը՝ երկրորդ կիսաեզրափակիչում՝ վեցերորդ համարի ներքո։
Այս տարի միջազգային երաժշտական երգի մրցույթին 35 պետություն է մասնակցում, ինչը պակաս է նախորդ տարիների մասնակիցների թվից։ Իսլանդիան, Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները և Սլովենիան հրաժարվել են մասնակցել մրցույթին՝ Իսրայելի մասնակցության պատճառով։