Գերմանիան դատապարտում է Իրանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների վրա հարձակումները, այսօր հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ հավելելով, որ Թեհրանը պետք է դադարեցնի հարևաններին սպառնալը և առանց սահմանափակումների բացի Հորմուզի նեղուցը։
«Միջուկային օբյեկտների վրա հարձակումները սպառնալիք են ներկայացնում ողջ տարածաշրջանի բնակչության անվտանգության համար։ Բռնության հետագա սրացում չպետք է լինի»,- X-ում գրել է Ֆրիդրիխ Մերցը:
Մերցը նաև ասել է, որ Իրանը պետք է լուրջ բանակցություններ սկսի Միացյալ Նահանգների հետ։
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաները նախօրեին հայտնեցին, որ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է առաջացրել ատոմակայանում։