Մատչելիության հղումներ

Պակիստանի միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ պակիստանյան միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է։

Բաղային հայտարարել է, որ Իրանն այս փուլում կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա, նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանի պահանջների թվում են Իրանի ակտիվների ապասառեցումը և պատժամիջոցների վերացումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ նախօրեին Իրանին կոչ է արել «արագ գործել»՝ հակառակ պարագայում սպառնալով ծանր հետևանքներով։

«Իրանի համար ժամանակն անցնում է, և նրանք պետք է ավելի արագ գործեն, հակառակ դեպքում՝ նրանցից ոչինչ չի մնա: Ժամանակը շատ կարևոր է», - Truth Social-ում գրել է նախագահ Թրամփը:

XS
SM
MD
LG