Մատչելիության հղումներ

ԱԺ պատգամավորները կմեկնեն Թուրքիա

ՀՀ խորհրդարանի նիստ, արխիվ
ՀՀ խորհրդարանի նիստ, արխիվ

Հայաստանի պատգամավորները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, ապրիլի 16-19-ը կմեկնեն Ստամբուլ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին:

ԱԺ նախագահի կարգադրության համաձայն՝ Թուրքիա կմեկնեն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Տարեվերջին Երևանն ու Անկարան տեղեկացրին՝ դյուրացրել են վիզաների տրամադրումը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար: Զուգահեռ թուրքական լրատվամիջոցները գրում էին, որ Թուրքիա - Հայաստան սահմանին՝ Ալիջանի անցակետում վերազինման աշխատանքներ են:

Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածություն Երևանն ու Անկարան ձեռք են բերել շուրջ չորս տարի առաջ, երբ դեռ նոր էր մեկնարկել հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ընդ որում՝ պայմանավորվածությունը պետք է կյանքի կոչվեր ամենասեղմ ժամկետում: Բայց եթե այդ ուղղությամբ հայկական կողմը կոնկրետ քայլերի էր դիմում՝ վերանորոգելով և արդիականացնելով Մարգարայի անցակետը, ապա նույն ազդակները չկային Անկարայից:

XS
SM
MD
LG